ԵԱՏՄ-Չինաստան, ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը կկնքվի Աստանայում, մայիսի 17-ին

ԵԱՏՄ-Չինաստան, ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը կկնքվի Աստանայում, մայիսի 17-ին
ԵԱՏՄ-ն Չինաստանի եւ Իրանի հետ համաձայնագրերը կկնքի մայիսի 17-ին, Աստանայում: Այս մասին հայտնում է Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:



Ըստ այդմ, ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ կգործի ազատ առեւտրային գոտին, որը ենթադրում է փոխադարձաբար մաքսերի նվազեցում կամ զրոյացում բավական լայն շրջանակի ապրանքատեսակների համար: Նույնն է նաեւ լինելու Չինաստանի պարագայում:



Հիշեցնենք, որ այսօր Սոչիում տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաեւ ՀՀ վարչապետի հանդիպումները ՌԴ նախագահի, Բելառուսի նախագահի, Մոլդովայի նախագահի եւ Ղրղզստանի ղեկավարության հետ: