Մեծ Բրիտանիան պատրաստվում է

Մեծ Բրիտանիան պատրաստվում է
Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքն այլևս սարերի հետևում չէ։ Այն տեղի է ունենալու մայիսի 19-ին։



Մեծ Բրիտանիան ամբողջ ուժով պատրաստվում է հեքիաթային օրվան, աշխարհը ուշի-ուշով հետևում է, ամենամոլի երկրպագուները աշխարհի տարբեր ծայրերից շտապում են Մեծ Բրիտանիա, իսկ ձեռնարկատերերն ու անհատները փորձում են օգուտ քաղել իրադարձությունից՝ ամենաբազմազան թեմատիկ ապրանքներ նախապատրաստելով վաճառքի համար։



Հարսանիքի պաշտոնական ապրանքատեսակները վաճառվում են պաշտոնական [առցանց խանութում](http://www.royalcollectionshop.co.uk), սակայն ինտերնետային առցանց խանութները հետ չեն մնում տարօրինակ ապրանքատեսակների վաճառքների արագությամբ։



Որոշ դեպքերում անհատների ձեռնարկատիրական նախաձեռնությունները նույնիսկ խայտառակ շփոթությունների պատճառ են դառնում, ինչպիսին օրինակ Հարրիի փոխարեն Մեգանի հետ ափսեի վրա պատկերված երգիչ Ed Sheeran-ը, արքայազնի ու Մեգանի նկարներով լողազգեստները, զույգի նկարներով պահպանակները և այլն։



Ֆոտոշարքում ներկայացված են ապրանքատեսակներից մի քանիսը։