Ահաբեկչություն Փարիզում, հայտնի է մեղավորի ինքնությունը

Ահաբեկչություն Փարիզում, հայտնի է մեղավորի ինքնությունը
Ոստիկանները պարզել են, թե ով է եղել այսօր դանակով զինված այն անձը,ով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է Europe 1-ը: Վերջինս քսան տարեկան է զգությամբ չեչեն: Իր հետ որեւէ փաստաթուղթ չի ունեցել վնասազերծման պահին: Ինքնությունը պարզվել է մատնահետքերի օգնությամբ: BFMTV-ն նշում է, որ հարձակում իրականացրած անձը 1997 թվականի ծնված է, RTL-ն էլ նշում է, որ ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել նրա ծնողներին: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Օպերայի մերձակայքում: Նշենք, որ հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է եւ եւս չորս մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել: Ոստիկանությունը վնասազերծել է մեղավորին: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսն հայտարարել է, որ կատարվածում կա ահաբեկչական հետք: Արարքի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը: