Իսրայելը ռուսներին տեղեկացրել էր, որ հարվածելու է Սիրիային

Իսրայելը ռուսներին տեղեկացրել էր, որ հարվածելու է Սիրիային
Իսրայելական իշխանությունները տեղեկացրել են ռուսներին, որ հրթիռային հարված են հասցնելու Սիրիայում գործող «Ալ Քուդս» իրանական խմբավորմանը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այս առնչությամբ:



«Ռուսներն իրազեկված էին: Մենք հարձակումից առաջ, մեր ունեցած մեխանիզմների միջոցով տեղեկացրել էինք»,- հայտարարել է Իսրայելի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ Հովնաթան Կոնրիկուսը:



Նշենք, որ Իսրայելի հարվածների թիրախում տասնյակ ռազմական նշանակության թիրախներ են եղել, որոնք պատկանել են իրանական «Ալ Քուդս» խմբավորմանը: Թիրախում եղել են նաեւ իսրայելական ինքնաթիռներին թիրախավորող ՀՕՊ համակարգերը:



Նշենք, որ Իրանը եւս հրթիռային հարված է հասցրել Իսրայելին: Վերլուծաբանները կարծում են, որ սա վերջին տարիներին Իսրայելի կողմից իրականացված ամենից մասշտաբային օպերացիան է եղել: