ԱՄՆ Պետդեպը կրկին նախազգուշացնում է Անկարային

ԱՄՆ Պետդեպը կրկին նախազգուշացնում է Անկարային
ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին նախազգուշացնում է Անկարային, որ ՆԱՏՕ-ի սպառազինությունները համատեղելի չեն ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների հետ, եւ այն դեպքում, երբ Թուրքիան ստանա Ռուսաստանից այդ մատակարարումները, ապա դրանք խնդիրներ կարող են առաջացնել Թուրքիայի կողմից օգտագործվող ամերիկյան սպառազինությունների հետ:



Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:



Ինչպես փոխանցում է CNN-ը, Պետդեպարտամենտի խոսնակը նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները լրջագույն մտահոգություն ունի Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հեռանկարի հետ կապված, քանի որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ որպես դաշինքի անդամ պետք է ձեռք բերեն այն սպառազինությունները, որոնք օգտագործում են դաշնակիցները:



Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վես Միտչելը հայտարարել էր, որ եթե Անկարան ռուսական զենք ձեռք բերի, ապա հնարավոր է բացասաբար անդրադառնա դա F-35 կործանիչների հետ կապված ծրագրի վրա: