Վենեսուելայում իշխանությունները գրավել են երկրի խոշորագույն մասնավոր բանկը

Վենեսուելայում իշխանությունները գրավել են երկրի խոշորագույն մասնավոր բանկը
Վենեսուելական իշխանությունները որոշում են կայացրել պետական վերահսկողություն սահմանել երկրի խոշորագույն մասնավոր բանկի՝ Banesco-ի նկատմամբ՝90 օր ժամկետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բանկի ղեկավարությունը ձերբակալվել է:



Այս մասին հայտարարել է բանկի՝ ազատության մեջ գտնվող փոխնախագահ Վիլմար Կաստրո Սոտելդոն:



Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, նման քայլի իշխանությունները գնացել են՝ բանկի անխափան գործունեությունն ապահովելու համար:



Նշենք, որ Banesco-ի տասնմեկ հոգանոց ղեկավար կազմին` գլխավորությամբ Խուան Կարլոս Էսկոտետի, կասկածում են անօրինական ճանապարհով արտարժույթ արտասահման փոխադրելու մեջ: