Կիմ Չեն Ընի համար կարեւորը երկու Կորեաների առճակատմանը վերջ դնելն է

Կիմ Չեն Ընի համար կարեւորը երկու Կորեաների առճակատմանը վերջ դնելն է
Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր հարավկորեացի գործընկերոջ հետ հանդիպման է եկել միայն մի նպատակով` վերջ դնել երկու Կորեաների միջեւ ձգվող տասնամյակների առճակատմանը: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում Կիմ Չեն Ընը Մուն Չժե Ընին առաջարկել է ավելի հաճախ հանդիպել եւ համատեղ կառուցել այն երկիրը, որը երազում են բոլորը: Նշենք, որ հանդիպման արդյունքում սպասվում է համատեղ հայտարարության հրապարակում: