Ադրբեջանում իշխող ընտանիքները կապված են գաղտնի ներդրումների հետ

Ադրբեջանում իշխող ընտանիքները կապված են գաղտնի ներդրումների հետ
Համաձայն հետաքննության, որն իրականացվել է Daphne Project-ի կողմից, Ադրբեջանում իշխող ընտանիքները, տասնյակ անանուն ընկերություններ, սեփականություն հանդիսացող անշարժ գույք, հյուրանոցներ եւ բիզնեսներ ունեն Եվրոպայում:



Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:



Ընդ որում, ինչպես պարզվել է հետաքննությունից, վերջին երեք տարում ընկերությունների մի հսկայական ցանց օգտվել է մալթայական մասնավոր բանկից` Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում եւ Չեռնոգորիայում իրականացված գաղտնի ներդրումների համար: Պարբերականի լրագրողներ Ջուլիետ Հարսայդը եւ Ստեֆանի Կիրշգեսները գրում են, որ այդ ընկերություններից շատերը ղեկավարվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱԻ նախարար Քեմալէդդին Հեյդարովի զավակների շահերը ներկայացնողների կողմից:



Հետաքննությունը պարզել է, որ ցանցի հիմքում այն ընկերություններն են, որոնք հանդիսանում են Pilatus բանկի հաճախորդները, բանկ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մալթայում եւ որի ակտիվները սառեցված են ներկայումս, քանի որ Մալթայի բանկային ոլորտը կարգավորող մարմինը հետաքննություն է անցկացնում այս դրամատան նկատմամբ: Ըստ հրապարակման, Ալիեւի դուստերին է պատկանում Gilan Holding-ի մի մասը, որը Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից է: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ունեցած անօրինական դրամական միջոցների շրջանառության մասին հրապարակումները միջազգային մամուլում նորություն չեն եւ նույնիսկ հենց հետաքննող Daphne Project-ն էլ ի հիշատակ հետաքննող լրագրող Դաֆնի Կարուանա Գալիցիայի է հիմնադրվել, ով բացահայտել էր նմանատիպ մի հանցավոր մեխանիզմ եւ դարձել զոհ հարձակման: