Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարվելիք С-400 համակարգերի արտադրությունը

Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարվելիք С-400 համակարգերի արտադրությունը
Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարվելիք С-400 զենիթա-հրթիռային համակարգերի արտադրությունը: Այս մասին հայտարարել է Рособоронэкспорт-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը: Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, Միխեեւը մասնավորապես ասել է, որ ռուս-թուրքական ռազմական մատակարարման համաձայնագրի կատարման ընթացքը մեկնարկել է եւ փուլ առ փուլ, ցիկլ առ ցիկլ կարտադրվեն զենիթա-հրթիռային նշված համակարգերը: Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Թուրքիան գնի ռուսական ԶՀ С-400 համակարգերը, ապա Միացյալ Նահանգները սանկցիաներ կկիրառի ընդդեմ Անկարայի, ինչը Մոսկվան գնահատել էր որպես շանտաժի փորձ: