Քննարկել են Սիրիայում Արեւմտյան կոալիցիայի մնալու մասին Մակրոնի արած հայտարարությունը

Քննարկել են Սիրիայում Արեւմտյան կոալիցիայի մնալու մասին Մակրոնի արած հայտարարությունը
Ռուսաստանի Պետդումայում քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը այն մասին, թե դեռ որքան Արեւմտյան տերությունները մտադրություն ունեն մնալ Սիրիայում: Այս մասին հայտնում է [**RT**](https://russian.rt.com/world/news/505833-gosduma-makron-siriya-ssha)-ն: Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան, օրինակ այն կարծիքին է, որ Արեւմտյան պետությունների ներկայությունը Սիրիայում, առհասարակ, անօրինական է, քանի որ չկա դրա համար Սիրիայի օրինական կառավարության դիմումը կամ խնդրանքը: Չեպան համոզված է, որ նրանք Սիրիայում կփորձեն ապակայունացնել իրադրությունը եւ ստեղծել կառավարելի քաոս: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Արեւմուտքը կարեւոր դերակատարություն կունենա Սիրիայի վերականգնման գործում: