Մեծ Բրիտանիան թարմացնում է իր ԶՈՒ կառավարման համակարգը

Մեծ Բրիտանիան թարմացնում է իր ԶՈՒ կառավարման համակարգը
Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչությունը 80միլիոն ֆունտ է հատկացրել նոր համակարգչային համակարգերի համար, որոնցով կհամալրվեն Միացյալ Թագավորության զինված ուժերը եւ այդպիսով կթարմացվի բրիտանական բանակի կառավարման համակարգը: Նոր համակարգը ավելի դյուրությամբ թույլ կտա տեսնել օտարերկրյա ինքնաթիռների մոտենալը բրիտանական օդային սահմաններին եւ այլն: Այս մասին հայտնում է Guardian-ը: Նոր համակարգը կգործի Մեծ Բրիտանիայում եւ Ֆոլքլենդյան կղզիներում: Այն նաեւ հնարավորություն կտա ավելի արդյունավետ կոորդինացնելու ՆԱՏՕ-ի ուժերի հետ իր ռազմաօդային ուժերի գործողությունները: