Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին կստանա ինքնագլխություն Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին կստանա ինքնագլխություն Ուկրաինայի նախագահ
Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ բանակցություններ են սկսվել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության հետ, որպեսզի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին ստանա ինքնագլխություն` ավտոկեֆալություն: Այս մասին տեղեկանում ենք Պորոշենկոյի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումից: «Տիեզերական պատրիարքությունը կսկսի գործընթաց, որով Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին կստանա ինքնգլխություն: Համապատասխան որոշում կայացվել է Տիեզերական պատրիարքության Սրբազան Սյունհոդոսի կողմից, ըստ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին արված իմ դիմումի: Դիմումի մեջ ես խնդրել եմ Տիեզերական պատրիարքից ինքնգլխության հրովարտակ տալ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, հիմք ունենալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը եւ թեմակալ առաջնորդների եւ բարձրաշխարհիկ կղերականության դիմումները»,- ասված է գրառման մեջ: Նշենք, որ այդպիսով Ուկրաինայի իշխանությունները փորձում են նաեւ եկեղեցական ասպարեզում կտրվել Մոսկվայից ունեցած ազդեցությունից: