Որտեղի՞ց լավատեսություն, որ այս վարկը նպատակային կծախսվի (տեսանյութ)

Որտեղի՞ց լավատեսություն, որ այս վարկը նպատակային կծախսվի (տեսանյութ)
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 2 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Վարկի չափը կկազմի 30 մլն դոլար և ևս 7.5 միլիոն էլ համաֆինանսավորում կլինի։ Սրա վերաբեյալ նախագիծը խորհրդարանում այսօր զեկուցում էր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։



ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց ուղղեց Արսեն Հարությունյանին, թե որտեղի՞ց լավատեսություն, որ այս վարկը նպատակային կծախսվի, և կունենանք դրական արդյունք։



Ի պատասխան՝ Արսեն Հարությունյանն ասաց, որ ոռոգման համակարգում ներդրված 30 մլն դոլար վարկն ամբողջությամբ ծառայել է իր նպատակին․ «Ծրագրով նախատեսված է, որ 22 պոմպ շահագործումից դուրս գա, ինչի արդյունքում կտնտեսվի 36.4 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ մեր համակարգում ներդրված որևիցե գումար չի փոշիացվել»։



Մանրամասները՝ տեսանյութում։