Ուզբեկական ժողովրդագրություն

Ուզբեկական ժողովրդագրություն
Տարեսկզբից Ուզբեկստանում ծնվել է 145 հազար երեխա: Նույն ժամանակահատվածում միջինասիական այդ երկրում արձանագրվել է 38 հազար մահ: Այսպիսով բնակչության բնական աճը կազմել է 107 հազար:



Ուզբեկստանի բնակչությունը 32 միլիոն 764 հազար է, որի 45 տոկոսը 18-ից ցածր տարիքի է: Բնակչության 60 տոկոսն աշխատունակ է: Ուզբեկստանում քաղաքաբնակ է 16 միլիոն 533 հազար քաղաքացի: Ուզբեկստանը Ռուսաստանից հետո բնակչության թվով ԱՊՀ երկրորդ պետությունն է: