Ուկրաինան ռազմական արշավա՞նք է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Ուկրաինան ռազմական արշավա՞նք է նախապատրաստում Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Եվգենի Մարչուկը անդրադարձել է վերջին շրջանում հնչող այն հայտարարություններին, ըստ որոնց, եթե իշխանությունները հրաման տան, ապա զինված ուժերը պատրաստ են ռազմական արշավանք սկսել Ռուսաստանի դեմ եւ հասնել մինչեւ Դոնի Ռոստով:



ZIK-ի հետ զրույցում Մարչուկն ասել է, որ նմանատիպ հայտարարությունները պարզապես ինքնախաբեություն են, եւ պետք է լինել իրատես` հեռու հայրենասիրական պատրանքներից:



Նախկին ռազմական նախարարը նաեւ ասել է, որ եթե Կիեւը նույնիսկ նման հեռահար նպատակներ հետապնդում էլ է, ապա պետք է հիշի, որ ուկրաինական զինված ուժերը չունեն անհրաժեշտ ռեսուրսներ նմանատիպ օպերացիաներ իրականացնելու համար: Բացի այդ, ներկայումս Ուկրաինայի բանակը պաշտպանական կառուցվածք ունի եւ նման օպերացիա կազմակերպել կարողանալու համար պետք է վերակազմավորվի պաշտպանողականից հարձակողականի, քանի որ Ռուսաստանի տարածքում նրանց հաստատ տրակտորիստներն ու կոմբայնավարները չէ, որ կդիմավորեն: