Ալեքսիսի յուրահատուկ նվերը

Ալեքսիսի յուրահատուկ նվերը
Մեր հայրենակից, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջը յուրահատուկ նվեր է մատուցել։ Գալիք շաբաթ Սերենան երեխայի ծնվելուց հետո առաջին անգամ կվերադառնա մեծ թենիս՝ մասնակցելով WTA - BNP Paribas Open մրցումներին։ Կնոջը քաջալերելու նպատակով Ալեքսիսը գնել է դեպի խաղադաշտ տանող ճանապարհի վրա տեղակայված մի քանի մեծ վահանակ եւ այնտեղ փակցրել իր, դստեր եւ կնոջ նկարները։ Վահանակների վրա գրված է․«Բոլոր ժամանակների լավագույն մայրիկ»։



Սերենան անչափ հուզվել է նման անակնկալից, սակայն խոստովանել, որ Օլիմպիայի լույսաշխարհ գալուց հետո այլեւս շատ չի անհանգստանում եւ կարեւորում հերթական խաղը հաղթելը, քանզի գիտի, որ տանը իրեն սպասում է աշխարհի ամենալավ մարդը։ Նա այլեւս չի ձգտում մեծ գումարներ վաստակել, տիտղոսների արժանանալ։ Իհարկե, ցանկնում է պահպանել այն, ինչ ունի, սակայն այժմ այդ ամենն իր մեջ լրիվ այլ զգացողություններ են առաջացնում։