Բերում ենք կանալը թափում ենք, հետո բողոքում ենք, թե ինչու ջուր չունենք

Բերում ենք կանալը թափում ենք, հետո բողոքում ենք, թե ինչու ջուր չունենք
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստն սկսեց ոռոգման համակարգը մաքրելու վերաբերյալ հանձնարարականով։ «Գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական ախատանքների շրջանակներում Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նման աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ աղբի նորոգմանը։ Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր»,-ասաց վարչապետը։



Ելնելով վերոնշյալից՝ նա հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանապետին, մարզպետներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին․ «Ձեռնարկել համալիր միջոցառումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները»։



Իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Ջրպետկոմի նախագահին էլ միաժամանակ հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ օրենսդրական լրամշակումներ։ «Շատ պարզ խնդիր ա, կանալները, խողովակները մաքրելու ժամանակ կենցաղային աղբ ա։ Բերում ենք, կանալը թափում ենք, հետո բողոքում ենք, թե ինչու ջուր չունենք։ Պարոն Լոքյան, մաքսիմալ կոշտ, մարզպետները, համայնքի ղեկավարները, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, և էդ հարցին պետք է հետևել։ Պարոն Գասպարյան, խնդրում ենք ստորաբաժանումներին ասեք մաքսիմալ դրան ուշադիր լինեն։ Մենք լրացուցիչ փող ենք ծախսում, որտեղ պրոբլեմը մենք ենք առաջարկում»,-ասաց վարչապետը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**