Անջատողականությունը որպես շղթայական ռեակցիա. II

Անջատողականությունը որպես շղթայական ռեակցիա. II
Ղրիմի բռնակցումն արդարացնելու համար ռուսական կառավարությունը մատնանշում է Կոսովոյի նախադեպը եւ էթնիկ ռուս անջատողականներին Արեւելյան Ուկրաինայում: Նույնը վերաբերում է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի պարագաներին Վրաստանի դեպքում, երբ այդ մարզերի անջատողականներին աջակցություն ցուցաբերեց Ռուսաստանը եւ արդյունքում միայն երեք ՄԱԿ անդամ երկրներ են, որ ճանաչում են այդ երկրները: Նույնն է նաեւ Մերձդնեստրիայի պարագան Մոլդովայում:



Նախկին Հարավսլավիայում եւ ներկայիս Ուկրաինայում անջատողականները ինքնորոշված էթնիկ խմբեր են, որոնց հանդեպ դոմինանտ դիրք ունեն այլ էթնիկ խմբեր կամ էլ ենթարկվում են կենտրոնական իշխանությունների կողմից հալածանքների եւ խտրական վերաբերմունքի արժանանում:



Ինքնին հասկանալի է, որ Ղրիմի բռնակցման դեպքում առաջնահերթությունը Ռուսաստանի հետագա անվտանգության ապահովումն էր ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդլայնման պայմաններում: Ռուսաստանը հավաստիացնում է, որ Ղրիմը եղել է Ռուսաստանի մաս սկսած 1783 թվականից, երբ Ռուսաստանում գահակալում էր Եկատերինա Մեծ կայսրուհին եւ այդպիսին հանդիսացել է մինչեւ 1954 թվականը, երբ Նիկիտա Խրուշչեւը շրջանը հանձնեց Ուկրաինային:



Հունգարիայում աջ պոպուլիստները, որոնք մտնում են կառավարող կոալիցիայի մեջ, էթնիկ հավակնություններն են օգտագործում եւ կոչ անում ապստամբեր եւ վերստեղծել այսպես կոչված Մեծ Հունգարիան, որի կազմի մեջ մտնելու են հունգարացիներով բնակեցված այն շրջանները, որոնք ներկայումս գտնվում են Մոլդովայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի տարածքում:



Կատալոնիայի եւ Հյուսիսային Իտալիայի դեպքում պարագաները զուտ տնտեսական են: Այսպես, բոլորին հայտնի է, որ Կատալոնիան հանդիանում է Իսպանիայի ամենահարուստ մարզը եւ այլեւս Բարսելոնան չի ցանկանում հանդիսանալ երկրի մնացած` համեմատաբար աղքատ ռեգիոնների համար որպես դրամապանակ: Նույն աջ-պոպուլիստական «Հյուսիսի Լիգա» կուսակցությունը Իտալիայում արդեն վաղուց է առաջ տանում այն գաղափարը, որ զարգացած Լոմբարդիան եւ ողջ Հյուսիսային Իտալիան պետք է առանձնանա եւ դադարի դրամապանակ լինել թույլ զարգացած հարավի համար:



Միացյալ Թագավորությունում էլ, ընդհակառակը, շոտլանդացիներն ու հյուսիսային իռլանդացիները ցանկանում են անջատվել Մեծ Բրիտանիայից, քանի որ ցանկանում են մնալ ԵՄ կազմում եւ համաձայն չեն Brexit-ի հետ: Պարզ է դառնում, որ անկախ այն հանգամանքից, թե կոնկերտ ինչ շարժառիթների թելադրանքով են այս կամ այն շրջանի բնակիչները ցանկանում անկախանալ պարզ է, որ բացառությամբ Չեխոսլովակիայի խաղաղ բաժանման եւ ԽՍՀՄ փլուզման, սկսած 1990 թվականից, Եվրոպայում սհմանները փոփոխվել են հիմնականում բռնության կիրառմամբ, ուժի կամ դրա սպառնալիքի օգտագործումով, առանց ներգրավված կամ շահագրգիռ կողմերի համաձայնության, այդպիսով խախտելով ՄԱԿ Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ Ակտը /1975/ եւ Փարիզյան խարտիան /1990/ եւ այլ փաստաթղթեր եւ պայմանավորվածություններ որոնք եվրոպական պետությունների հարաբերությունների իրավապայմանագրային համակարգում առկա է ԵԱՀԿ շրջանակներում: Որոշ դեպքերում էլ տեղի է ունեցել միջազգային օրենքների կոպիտ խախտում:



Այսօր արդեն հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել 1990-ական թթ այլեւս անշտկելի է եւ հետընթացն հնարավոր չէ եւ աշխարհը պետք է մտածի ապագայի մասին, այսինքն մշակի ընթակարգեր մեխանիզմներ, որպեսզի ապագայում տեղի ունենալիք փոփոխությունները չբերեն արյունահեղությունների:Այդ ընթացակարգերը կամ մեխանիզմները նախ եւ առաջ պետք է բացառեն բռնությունը, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը: Բացի այդ պետք է լինեն փոխհամաձայնեցված համապատասխան սահմանադրական այն բոլոր նորմերին, որոնք առկա են ներգրավված կողմերի ազգային սահմանադրություններում:



ԵԱՀԿ-ն նման կանոնների ուղղությամբ բավական աշխատանք կատարել է եւ որոշ կանոններ արդեն նախնական համաձայնությամբ ձեւակերպվել են, սակայն կարիք կա հստակեցումների եւ լրացումների, որոնք առնչվում են իրացման հետ: Լինելով ՄԱԿ ռեգիոնալ ենթահամակարգ` ԵԱՀԿ-ն այժմ պետք է աշխատի, որպեսզի ամբողջացնելով այդ համակարգը, որի վրա աշխատում է, ներկայացնի եւ ձգտի որպեսզի այն ներառվի նաեւ միջազգային իրավունքի մեջ, համահունչ ընթացք ապահովելով ՄԱԿ Կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ: Իհարկե չպետք է մոռանալ նաեւ արդեն նշած նախադեպերի մասին, որոնք եւս պետք է որոշակորեն կորեկցիայի ենթարկվեն տարբեր մեխանիզմների միջոցով: Ամեն դեպքում պարզեցումը, հստակեցումը պարտադիր է, այլապես յուրաքանչյուր նախադեպ կարող է հետագա տխուր հետեւանքների համար բաց դուռ հանդիանալ:



**Անդրեաս Ցումախ**



The Secutity Times