Հոկեյիստներին արգելել են հետխաղյա ձեռքսեղմումը

Հոկեյիստներին արգելել են հետխաղյա ձեռքսեղմումը
Փհենչհանում ընթացող օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրաժարվել է հոկեյիստների ձեռքսեղմման պրակտիկայից:



«Դա արվել է «նորովիրուս» հիվանդության տարածումից խուսափելու նպատակով,- ասվում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:



Նշվում է, որ հակառակորդ թիմերի խաղացողները հետխաղյա ձեռքսեղման փոխարեն, առանց ձեռնոցները հանելու բռունցքներով կողջունեն միմյանց: