Ճապոնիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր վտանգների մասին

Ճապոնիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր վտանգների մասին
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին այս տարվա Փհենչյանի Օլիմպիական խաղերում հնարավոր սպառնալիքների մասին: Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը: Տոկիոյում հիմնական սպառնալիքներ են համարել` հնարավոր տարերային աղետները, անկարգություններն ու ահաբեկչական բռնարարքները, չմոռանալով նաեւ, որ Հյուսիսային Կորեայում հնարավոր է անկանխատեսելի եւ անակնկալ զարգացումներ տեղի ունենան: Նշվել է նաեւ, որ Հարավային Կորեայում իրականացվում է 2,5 անգամ ավելի սպանություն եւ 1,2 անգամ ավելի կողոպուտ, քան Ճապոնիայում: