Պակիստանը օգնություն չի խնդրի Միացյալ Նահանգներից

Պակիստանը օգնություն չի խնդրի Միացյալ Նահանգներից
Պակիստանը երբեք չի անտեսի սեփական ազգային շահերը եւ օգնություն չի խնդրի Միացյալ Նահանգներից: Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Հավաջա Մուհամմադ Սաըֆը:



Անդրադառնալով այն իրողությանը, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Իսլամաբադին ցուցաբերվող դրամական աջակցությունը, նախարար Ասըֆը նշել է, որ Պակիստանը հստակ հասկացրել է ամերիկյան ռազմական ու քաղաքական ղեկավարությանը, որ օգնության կարիք չունի: Այս մասին հայտնում է տեղական Nation պարբերականը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամաբադը հայտարարել էր, որ դադարեցնում է հետախուզության եւ հակահետախուզության ոլորտում ամերիկյան հատուկ ծառայությունների հետ գործակցությունը: