Լարվածության պոռթկում ամերիկա-պակիստանյան հարաբերություններում

Լարվածության պոռթկում ամերիկա-պակիստանյան հարաբերություններում
Միացյալ Նահանգները խուսափում է Աֆղանստանում իրականացրած գործողությունների ընթացքում իր կողմից թույլ տրված սխալների պատասխանատվությունից, դրանք բարդելով Պակիստանի վրա: Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Հավաջա Մուհամմադ Ասըֆը մասնավորեցնելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է այն դրվագին, որ Միացյալ Նահանգները փորձում է մեղադրել Իսլամաբադին` թալիբներին ապաստան տրամադրելու համար:



Ինչպես փոխանցում է Khama press-ը, Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էր, որ Պակիստանն ապաստան է տալիս թալիբներին եւ կոչ է արել դադարեցնել համանման գործողությունները եւ քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին հակազդելու համար:



«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պարզապես փորձում է Աֆղանստանում իր կատարած սխալները պարզապես բարդել մեզ վրա»,- РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում ասել է նախարար Ասըֆը, հավելելով, որ Պակիստանն ապաստան է տվել ավելի քան երեք միլիոն աֆղանստանի փախստականի: Նա նաեւ նկատել է, որ թալիբները պակիստանցիների կարիքն առանձնապես չեն զգում, քանի որ վերահսկում են Աֆղանստանի տարածքի շուրջ 40%-ը եւ այնտեղ կարող են անել ինչ որ կամենան: