«Հրապարակ»․ ՀՀԿ-ում սպասում են «չուժակ»-ի վերադարձին

«Հրապարակ»․ ՀՀԿ-ում սպասում են «չուժակ»-ի վերադարձին
ՀՀԿ-ում սպասում են Արմեն Սարգսյանի վերադարձին, որ խորհրդի նիստ հրավիրեն. «Կվերադառնա Լոնդոնից, կհանդիպի նախագահի հետ, կասի` ընդունել է առաջարկը, կգա ՀՀԿ` «հարսնատես», կներկայանա խորհրդին, կասի-կլսենք` կքվեարկենք իր օգտին, որից հետո նոր կգնա ԱԺ ուժերի հետ հանդիպման»:



Հնարավո՞ր է խորհրդում որեւէ մեկը դեմ քվեարկի: «Երբեք` մինչեւ հիմա նման բան չի եղել»: Դե, ասենք, ժողովրդավարության տեսանկյունից, որ ասեք՝ բազմակարծություն կա ՀՀԿ-ում: «Բացառվում է»: Բա քիչ առաջ ասում էիք` լավ կլիներ էնպիսի մեկը լիներ, որը հայկական միջավայրը, անցուդարձը լավ իմանար, ինքը «չուժակ» է, ասում էիք`10 օրով բացակայում ես երկրից, վերադառնում ես, պետք է ադապտացվես, 32 տարի, կարելի է ասել, ձեր թեկնածուն Հայաստանում չի եղել: «Կապ չունի. մեր թեկնածուն ՀՀԿ խորհրդում անցնելու է միաձայն, խորհրդարանում` առաջին փուլով»: