Այսօր գրկախառնության միջազգային օրն է

Այսօր գրկախառնության միջազգային օրն է
Այսօր՝ հունվարի 21-ին նշվում է գրկախառնության միջազգային օրը (International Hug Day): Հիմնվել է 1986 թվականին՝ ԱՄՆ-ում, որից հետո տարածվել ամբողջ աշխարհում:



Ավանդույթի համաձայն, այս օրը կարելի է բարեկամաբար գրկել անգամ անծանոթներին: Տոնի հեղինակը չի հիշատակվում, ինչպես նաև չի նշվում թե ինչու է ընտրվել հենց հունվարի 21-ը:



Շրջանառվող լուրերի համաձայն տոնի նախաձեռնողներն ուսանողներ են եղել: Վերջին տարիներին աշխարհի տարբեր կետերում այս օրը ֆլեշմոբեր են անցկացվում: Մարդիկ հավատում են, որ գրկախառնության միջոցով հոգեւոր ջերմություն են փոխանցում միմյանց: