Յուեն Մաքգրեգորը կամուսնալուծվի

Յուեն Մաքգրեգորը կամուսնալուծվի
Դերասան Յուեն Մաքգրեգորը կամուսնալուծվի: Նա համապատասխան հայց է ներկայացրել արդեն, իր կնոջ` Իվ Մավրակիսի դեմ: Նշենք, որ նրանք ամուսնացած էին արդեն 22 տարի: Այս մասին հայտնում է TMZ-ն, իրավիճակին ծանոթ սեփական աղբյուրներին հղում տալով: Պարբերականը հաղորդում է, որ անցյալ տարվա մայիս ամսվանից արդեն ամուսինները սկսել են առանձին ապրել: Նշենք, որ ամուսինների միջեւ ամուսնական պայմանագիր չի եղել կնքված, եւ Մաքգրեգորը պատրաստակամություն է հայտնել վճարել ալիմենտ: