Պենտագոնին մեղադրել են փաստերի խեղաթյուրման մեջ

Պենտագոնին մեղադրել են փաստերի խեղաթյուրման մեջ
ԱՄՆ Հաշվիչ պալատը որոշում է կայացրել, որ Պենտագոնը թերագնահատել է այն ռիսկերը, որոնք կապված են այն տեխնոլոգիաների օգտագործման հետ, որոնց կիրառվում են նորագույն «Կոլումբիա» դասի սուզանավերում: Ռազմական գերատեսչությունը հերքում է աուդիտորների հայտարարությունը: Այս մասին հայտնում է Warrior Maven-ը: Ըստ հրապարակման, Հաշվիչ պալատը իր հրապարակած հաշվետվության մեջ կասկած է հայտնում Պենտագոնի կողմից ներկայացրած «Կոլումբիա» սուզանավերի տեխնիկական բնութագրիչների հավաստիության, արտադրման համար կատարված ծախսերի, ինչպես նաեւ գործող բանակի զինանոց ներառման ժամկետների հանդեպ: Մասնավորապես աուդիտորները կարծում են, որ նոր մշակումները բավարար չափով չեն հասունացել, որպեսզի համապատասխանեն ներկայիս գիտական-տեխնոլոգիական պահանջներին: Այս մեղադրանքներին Պենտագոնը հակադարձել է, որ ամեն բան ԱՄՆ Ռազմա-ծովային ուժերի հսկողության ներքո է գտնվում: Նշենք, որ քննարկման առարկա սուզանավերը գործող բանակի զինանոցում համալրվելու են 2028 թվականից սկսած: Ընդհանուր առմամբ նման տասներկու նավ է նախատեսվում կառուցել: