Ադրբեջանի ԶՈՒ մարդկային կորուստները 2017 թվականին

Ադրբեջանի ԶՈՒ մարդկային կորուստները 2017 թվականին
Ադրբեջանական զինված ուժերը 2017 թվականին ունեցել է 59 զոհ: Այս մասին հայտնում է TURAN լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Խազար» ռազմական հետազոտությունների կենտրոնի հրապարակած տվյալներիին: Ուշագրավ է այն, որ զոհերից 19-ը մահացել են մարտական պայմաններում, 40-ը՝ ոչ մարտական պայմաններում: Միաժամանակ նաեւ ադրբեջանական զինուժն անցած տարում ունեցել է 17 վիրավոր: Պաշտոնական Բաքուն այս տեղեկությունը հրաժարվել է մեկնաբանել: