ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:



**Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին** և **Վարդենյաց լեռնանցքում** տեղ-տեղ առկա է մերկասառույց: 



Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։