Համալսարանում դժգոհություն է հասունանում

Համալսարանում դժգոհություն է հասունանում
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջն օղակը սեղմվում է, մի կողմից ուսանողների վերաակտիվացումն ու դասադուլը, մյուս կողմից աշխատակազմում հասունացող բողոքի ալիքը։ Ինչպես հայտնի է կրթության եւ գիտության ոլորտի հաջորդ տարվա բյուջեն շեշտակիորեն կրճատվել է՝ 600 միլիոն դրամով։



Արամ Սիմոնյանն արդեն սկսել է նաեւ աշխատակազմի կրճատումները, նա մոտ մեկ տասնյակ դասախոսների է ազատել՝ հիմնավորելով բյուջեի կրճատումով։ Ռեկտորը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն կոնկրետ թիվ եւ հետագա կրճատումների մասին չմանրամասնեց․ «Տասի չի հասնում կրճատվածների թիվը», ասաց նա։