Միացյալ Նահանգները ԻՊ-ից այլ բանակ է ստեղծում

Միացյալ Նահանգները ԻՊ-ից այլ բանակ է ստեղծում
Միացյալ Նահանգները Սիրիայի Էլ-Հասեկի նահանգում ստեղծում է «Նոր սիրիական բանակ» խմբավորումը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, ամերիկացի զինվորականները, իրենց տներ վերադարձած փախստականներին հայտարարել են, որ պատրաստությունից հետո նոր խմբավորման մարտիկները ուղղվելու են Սիրիայի հարավ, կառավարական ուժերի դեմ պայքարելու համար: Ընդ որում, բավական մեծ թիվ են կազմում այդ խմբավորման մեջ ԻՊ-ին պատկանող նախկին զինյալները եւ չնայած, որ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ հավատարիմ է ԻՊ դեմ պայքարին, սակայն գործնականում Արեւմտյան կոալիցիան շարունակում է գործակցել այդ խմբավորման մնացորդների հետ: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ նորկայումս այդ ճամբարում գտնվում է 750 գրոհային, որի առանցքը կազմում են Ռաքքայից դուրս եկած 400 ԻՊ ահաբեկիչները: