Դեսպան Կառլովի սպանության գործով նոր ձերբակալված կա

Դեսպան Կառլովի սպանության գործով նոր ձերբակալված կա
Թուրքիայում ռուսական դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով կա նոր ձերբակալված:  Այս մասին հայտնում է CNNTurk-ը: Վերջինս, ոմն Ռամազան Յուջելին է: Ըստ թուրք իրավապահների, նա կապ է ունեցել դեսպանի սպանության հետ: Հիշեցնենք, որ Անդրեյ Կառլովը սպանվել է 2016-ի դեկտեմբերի 19-ին, Անկարայում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Ըստ գործի տվյալների, Ռամազան Յուջելը նախկին ոստիկան է եղել, եւ հեռացվել է թուրքական իրավապահ համակարգից` գյուլենականների շարժմանը հարելու համար: Անկարայի դատարանը ձերբակալվածի հանդեպ կիրառվել է երկամսյա նախնական կալանքի սանկցիա: Հիշեցնենք նաեւ, որ դեսպանի սպանությունն իրականացնող Մեւլյութ Ալթընթաշը եւս սպանվել է իրականացված հատուկ գործողության արդյունքում: