Թուրք հաքերները լայնածավալ հարձակման են անցել իսրայելական կայքերի դեմ

Թուրք հաքերները լայնածավալ հարձակման են անցել իսրայելական կայքերի դեմ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին թուրք հաքերները լայնածավալ հարձակման են անցել իսրայելական կայքերի դեմ։



Հարձակման է ենթարկվել Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը հայտնում է, «Յենի Քքըտը»։ Ըստ աղբյութրի հարձակումը գործել է «Ասլան նեֆերլեր» անվանումով հաքերային խումբը։ Թուրք հաքերների գործողությունների հետևանքով արգելափակվել է կայք մուտք գործելու հնարավորությունը:



«Ասլան նեֆերլեր»-ի անդամներն իրենց հերթին հաստատել են լուրն՝ իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում անելով և սպառնացել Իսրայելի ժողովրդին:



Հիշեցնենք, որ նախօրեին Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը, Իսրայելի ոստիկանությանը մեղադրել էր պաղեստինցի ցուցարարների դեմ անհավասար ուժի կիրառման համար ու Իսրայելն անվանել «ահաբեկչական» պետություն: