Արաբական պետությունների լիգան ԱՄՆ-ից պահանջում է վերանայել իր որոշումը

Արաբական պետությունների լիգան ԱՄՆ-ից պահանջում է վերանայել իր որոշումը
Արաբական պետությունների լիգան Միացյալ Նահանգներից պահանջում է վերանայել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Համաարաբական կազմակերպության ԱԳ նախարարների` Կահիրեում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Արաբական պետությունների լիգան նաեւ ձեռնամուխ է լինելու, որպեսզի միջազգային հանրության ճնշման ներքո Իսրայելը կատարի ՄԱԿ բանաձեւերը եւ դադասրեցնի 1967 թվականի հունիսի 4-ին անօրինական կերպով զավթած պաղեստինյան եւ արաբական տարածքները: Արաբական պետությունների լիգան այդ որոշումը համարում է առ ոչինչ քանի որ այն խախտում է միջազգային իրավունքը եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը եւ բացի այդ, ոչ թե նպաստում է խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը Մերձավոր Արեւելքում ավելացնում է լարվածությունն ու բռնությունը, դուռ բացելով արյունալի անկայունության համար: