Եվրատեսիլ -2017-ի հաղթողը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել

Եվրատեսիլ -2017-ի հաղթողը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել
Համաեվրոպական երաժշտական մրցույթ փառատոնի այս տարվա հաղթող Սալվադոլ Սոբրալը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել: Այս մասին հայտնում է RTP-ն: Վիրահատությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին: Տրանսպլանտացիան անցել է հաջող եւ այժմ երգիչը պետք է վերականգնողական տեւական բուժում անցնի: Նշենք, որ Սոբրալը վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր այս տարվա սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակ երգիչը հայտարարեց, որ հեռանում է բեմից, քանի որ ունի խնդիրներ սրտի հետ եւ չեղյալ հայտարարեց բոլոր համերգները: Հիշեցնենք, որ Սալվադոր Սոբրալը հաղթեց Եվրատեսիլ-2017-ին, որը տեղի ունեցավ Կիեւում Amar Pelos Dois (Սերը կհերիքի երկուսին) երգով: