Շտապօգնության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Շտապօգնության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Այս առավոտ Նաիրի բժշկական կենտրոնի հարևանությամբ շտապօգնության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Hraparak.am»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են բժիշկները քաշքշում իրար։



Մեզ հետ զրույցում ՇՕ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ մեքենայի տեղակայման հետ կապված խոսակցություն է եղել․ «Ոչ մի արտառոց բան չի եղել։ Ոչ թե բժիշկների միջև ա եղել, այլ մեկը մեր վարորդն ա եղել, մեկը բժիշկն ա եղել։ Ընդամենը չգիտեմ՝ ով մեքենան լավ չի կանգնացրել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, մեր նորմալ աշխատողներն են, ոչ մի խնդիր չկա։ 1-03-ի շենքն ա, Նաիրին կապ չունի»։