Ռամզան Քադիրովը Իսրայելի ապագան բավական մռայլ է պատկերացնում

Ռամզան Քադիրովը Իսրայելի ապագան բավական մռայլ է պատկերացնում
ԱՄՆ նախագահի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի մասին Իսրայելին կենթարկվի պատերազմի սպառնալիքին: Այս մասին հայտարարել է ՌԴ Չեչնիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը: Ինչպես հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը, ВКонтакте սոցիալական ցանցի իր էջում Քադիրովը մասնավորապես գրել է. «Վստահաբար կարող եմ ասել, որ իր, մեղմ ասած ոչ-ադեկվատ որոշմամբ, Թրամփը իսրայելական պետությունը կթաղի արյունալի բախումների թնջուկի մեջ, ինչը հղի է ավելի լուրջ եւ կազմակերպված հգակազդեցության պոռթկմամբ, այսնինքն լայնածավալ պատերազմի սկսմամբ»: Քադիրովը նաեւ գրել է, որ այս որոշումը թիկունքից հարված էր բոլոր այն պետություններին, որոնք փորձում էին վերջին տարիներին լուծումներ գտնել Մերձավոր Արեւելքի հակամարտությունների համար: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ հենց ամերիկյան վարչակազմն է Սիրիայում եւ Իրաքում փորձել ահաբեկչական պլացդարմ ստեղծել, իր աշխարհակարգը մոլորակին թելադրելու համար: