«Հրապարակ»․ Լոքյանին պատկանող գործարանը «վերակենդանացել» է, բայց «փող չկա»

«Հրապարակ»․ Լոքյանին պատկանող գործարանը «վերակենդանացել» է, բայց «փող չկա»
Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլեւ սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, որը հիմնադրվել է նրա՝ քաղաքաշինության նախարար աշխատած շրջանում եւ ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց եւ նրա կողմից նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, այս անգամ Երեւանում եւ, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։ «Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին եւ իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա»,- մեզ ասաց պարոն Լոքյանը, որը երեկ «ուժեղ գրիպ» էր: Հա՛մ գրիպ եք, հա՛մ փող չունենք: «Ես նման բան չասացի, երբ գործարանն աշխատի, առաջինը ձեզ կհյուրասիրենք»: Ու կասե՞ք, թե որտեղից վերջապես «ճարեցիք» փողը։ «Պարտադիր»: