Samsung-ը ներկայացրել է iPhone X-ից ավելի թանկ հեռախոս

Samsung-ը ներկայացրել է iPhone X-ից ավելի թանկ հեռախոս
Samsung ընկերությունը ներկայացրել է W2018 բացովի հեռախոսը, որը ավելի թանկ արժե, քան iPhone X-ը: Նոր հեռախոսը ներկայացվել է Չինաստանում: Այս մասին հայտնում է Gizmochina-ն: Հեռախոսը սմարթֆոն տեսակի է, ունի Full HD էկրան, հիմնական տեսախցիկը 12 միգեապիկսել հզորություն ունի, ճակատային տեսախցիկը` 5 մեգապիքսել: Ունի ութնամիջուկային Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր:



Չնայած Samsung-ում չեն ասել, թե որքան կարժենա նոր հեռախոսը, սակայն The Verge-ը կարծում է, որ այն կարող է լինել ավելի թանկ, քան Samsung W2017-ը, որի արժեքը երեք հազար դոլար է եւ ավելի թանկ է, քան iPhone X-ը, որի արժեքը սկսվում է հազար դոլարից: W2018-ը ունի ոսկյա կամ պլատինե կորպուս, եւ հագեցած է Gorilla Glass ապակիով: The Verge-ը գրում է, որ այս հեռախոսները հատկապես պոպուլյար են Ասիայում:



Հարավկորեական արտադրողի մի նոր արտադրանքն էլ` Folder Flip 2-ն, որը նույնպես այս տարի է թողարկվել, վաճառվում է միայն իր արտադրման հայրենիքում: