Գուսան Աշոտը Օֆելյա Համբարձումյանին՝ Օփիկ, մի երգ եմ կիրալ․․․

Գուսան Աշոտը Օֆելյա Համբարձումյանին՝ Օփիկ, մի երգ եմ կիրալ․․․
##### ​



##### ​



##### Պատմում է Գագիկ Սուրենյանը․



##### [Gagik Surenyan](https://www.facebook.com/gagik.surenyan?hc_ref=ARR4-eWU58AgxlcQ5DVjlthL24_0B90fsrWsLJyuwbVPiX3m88LgWn2ISm5nOqCRnqA&fref=nf)



Քանի որ Գորիսում էի՝ մի պատմություն եմ ուզում կիսվել Ձեզ հետ, որն ինձ պատմել է Օֆելյա Համբարձումյանը:

1950 ական թվականներն էր: Ինձ զանգեց վարպետը ու անչափ ոգևորված ձայնով ասաց. «Օփիկ, մի երգ եմ կիրալ, որ բոլոր գրածներիցս ամենահզորն ա, վաղը կյամեմ Երևան, կնվագեմ, կնոտայագրեք»:

Երեկո էր, եկավ և նվագեց քյամանչան… երգն, իրոք, աննկարագրելի հուզիչ էր, ամուսինս՝ Նորայր Հովհանիսյանը, անմիջապես նոտայագրեց ու հենց այդ երգը դարձավ իմ ամենասիրելին:

Իսկապես, Օֆելյա Համբարձումյանի օջախում երգի կատարումն անփոխարինելի է, կարծես նա ծնվել էր հենց այդ երգը կատարելու համար: Օֆելյան այնպես կատարեց, որ Օջախում երգը մնաց բոլոր հայերի օջախներում ու սրտերում: