Հարավային Կորեայում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Հարավային Կորեայում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը
Հարավային Կորեայում ձերբակալվել է այդ երկրի նախկին պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինը: Այս մասին հայտնում է НТВ-ն: Ըստ հաղորդման, նա մեղադրվում է նախկին նախագահ Լի Մեն Բակի իշխանության տարիներին հանրային կարծիքի մանիպուլյացիաներին մասնակից լինելու մեջ: Հիշեցնենք, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր նաեւ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն: