Չորս մարդ է զոհվել Սանայում իրականացրած ավիահարվածների հետեւանքով

Չորս մարդ է զոհվել Սանայում իրականացրած ավիահարվածների հետեւանքով
Առնվազն չորս մարդ է զոհվել եւ եւս չորսն էլ վիրավորվել են Եմենի մայրաքաղաք Սանայում արաբական կոալիցիայի կողմից իրականացված ավիահարվածի հետեւանքով: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թվում կա երկու երեխա: Նշվում է, որ հարվածների ընթացքում վնասվել են բնակելի տներ: Ավելի վաղ France Presse լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ հարվածները հասցվել են Սանայի այն հատվածում, որտեղ գտնվում է Եմենի ռազմական նախարարությունը: Նշենք, որ Սանան գտնվում է հուսիտ ապստամբների հսկողության ներքո: