Գերմանիայի ԱԳ նախարարը մեղադրել է Թրամփին աշխարհում «վիթխարի անկայունության» ստեղծման մեջ

Գերմանիայի ԱԳ նախարարը մեղադրել է Թրամփին աշխարհում «վիթխարի անկայունության» ստեղծման մեջ
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը աշխարհում վիթխարի անկայունություն է ստեղծում»: Այս մասին գերմանական ZDF հեռուստատեսության եթերում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: Գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեղադրել է Թրամփին այն բանում, որ վերջինս չունի այնպիսի արտաքին քաղաքական օրակարգ, որը կհամապատասխաներ Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված ամերիկյան քաղաքական ավանդույթին: Միաժամանակ նաեւ Գաբրիելը նշում է, որ ԱՄՆ այժմյան նախագահը երկրի արտաքին քաղաքականությունը ստորադասում է ներքին շահերին: Գաբրիելն իր խոսքում նշել է, որ Թրամփը յուրաքանչյուր պետության հետ ինքնուրույն երկկողմ հարաբերություններ է հաստատում՝ մոռանալով, որ աշխարհում գոյություն ունի արդեն ձեւավորված աշխարհակարգ, որի կերտման մեջ քիչ չէ նաեւ ԱՄՆ ներդրումը: Արդյունքում, ըստ գերմանացի բարձրաստիճան դիվանագետի, այդ աշխարհակարգի գոյությունն արդեն կարող է հայտնվել հարցականի տակ: