Վիգեն Սարգսյանի «այո»-ն (տեսանյութ)

Վիգեն Սարգսյանի «այո»-ն (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին խոստացավ, որ բյուջեի փակ նիստից հետո դուրս կգա և կպատասխանի մեր հարցերին։ Ուղիղ մեկուկես ժամ մեզ սպասեցնելուց հետո դահլիճից «պատվիրակներ» դուրս եկան, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, որոնք փոխանցեցին մեզ նախարարի «պատգամը»։ Ասացին, որ Վիգեն Սարգսյանը ներողություն է խնդրում, հարգում է մեզ, բայց ինքը շտապում է, ժամանակի մեջ չի կարող տեղավորվել և խնդրում է իզուր չսպասել, քանզի հարցերին չի պատասխանելու։ Լրագրողները որոշեցին չտրվել նախարարի հորդորներին ու մնալ անսասան՝ սպասելով, մինչև ինքը դուրս կգա ու կկատարի խոստումը։ Երկու ժամ 15 րոպե անց Վիգեն Սարգսյանը դուրս եկավ, տեսնելով իրեն շրջապատած լրագրողներին՝ համաձայնեց ընդամենը մեկ հարցի պատասխանել։ Թե ինչ հարց հնչեց և ինչ պատասխան ստացանք, դիտեք տեսանյութում։



Նշենք նաև, որ մինչ Վիգեն Սարգսյանի ժամանումը լրագրողները որոշել էին բոյկոտել նախարարին և որևէ հարց չուղղել նրան, որպեսզի նորից վիրավորական «գնահատականների» չարժանանային։ Բոյկոտը, սակայն, չգիտես ինչու, տեղի չունեցավ, իսկ երբ նախարարն էլ խոստացավ պատասխանել մեր հարցերին, որոշեցին համբերատար սպասել նրան։ Վիգեն Սարգսյանը, սակայն, մոտ երկուսուկես ժամ սպասեցնելով լրագրողներին՝ ցուցաբերեց  յուրահատուկ «հարգանք» լրատվամիջոցների նկատմամբ, որն այս անգամ դրսևորվեց խոստումը չկատարելու ձևով։ Վստահաբար նա գիտեր, որ նիստը կարող է տևել մոտ երկու ժամ, և ինքը պիտի հաշվի առներ դա։ Մանավանդ՝ շատ կուզեինք իմանալ, թե ում հետ էր այդ հույժ կարեւոր հանդիպումը, որի համար տապալեց մի ամբողջ լրատվադաշտի աշխատանք եւ մեզ զրկեց մեր գործն անելու հնարավորությունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ