Անջելինա Ջոլին պատրաստվում է ամուսնանալ բրիտանացի գործարարի հետ

Անջելինա Ջոլին պատրաստվում է ամուսնանալ բրիտանացի գործարարի հետ

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին նոր սիրավեպ է սկսել և շատ շուտով իր սիրեցյալի հետ կամուսնանա Կամբոջայում, հաղորդում է Dni.ru-ն՝ հղում կատարելով արևմտյան լրատվամիջոցների:



Լրագրողները տեղեկացել են, որ հոլիվուդյան բլուրների ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը հանդիպում է 40-ամյա մի բրիտանացի գործարարի հետ: Զույգը շատ խնամքով է թաքցնում այդ կապը: Դրա գոյության մասին չգիտեն ոչ Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը և ոչ էլ Ջոլիի բազմաթիվ երեխաները:



Լրագրողներին, այնուամենայնիվ, խոսակցություններ են հասել, որ չնայած դեռևս չկայացած ամուսնալուծությանը, Ջոլին ծրագրում է հաջորդ ամուսնությունը՝ թվով 4-րդը: Նշվում է նաև, որ արարողությունն, իբր, պետք է կայանա Կամբոջայում՝ նեղ շրջանակում և բուդդայական ծիսակարգով: 



Հիշեցնենք, որ Հոլիվուդի ամենավառ զույգը ամուսնալուծության մասին հայտարարել էր դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին: Անջելիան Ջոլին և Բրեդ Փիթը միասին են ապրել մոտ 12 տարի, որից 2 տարին որպես օրինական ամուսիններ: Նրանք ունեն 6 երեխա, այդ թվում 3-ը՝ որդեգիր: