Ասում են՝ սա սեփական տարածք է, էստեղ դի ման մի եկեք

Ասում են՝ սա սեփական տարածք է, էստեղ դի ման մի եկեք

Սեպտեմբերի 10-ից անհետ կորած Սոլակի բնակչի՝ 27-ամյա Անժելայի դին դեռ չեն հայտնաբերել, այսօր եւս որոնողական աշխատանքները շարունակվում են: Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը դեպքի հետ կապված ասաց, որ աղջիկը հիվանդ է եղել, 2 վիրահատություն է տարել. «Իր հիվանդության մասին գիտեր, վիրահատություններն էլ ազդել էին վրան, ծնողներին միշտ ասել էր, որ չի կարող այսպես ապրել, էլ չի դիմանում: Աղջկա դին դեռ չեն հայտնաբերել, միայն ջրից գլխարկն են հանել: Քույր ունի, ամուսնացած է, մի հատ էլ եղբայր ունի»,-ասաց Բադալ Սարգսյան:



Իսկ աղջկա հարազատները մեզ հայտնեցին, որ որոնողական աշխատանքները դադարեցրել են. «Գյումուշի սեփականատերն էր, ինժեներն էր, չիմացանք, եկավ վադալազներին դուրս բերեց, ասաց, որ սեփական տարածք է, իրավունք չունեն մտնեն այստեղ: Չգիտենք ինչ անենք, բա մեր երեխու դիակը ո՞նց հանենք»,-ասում էին հարազատները:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:



Նելլի Կարապետյան