Վթար Մասիս քաղաքում

Վթար Մասիս քաղաքում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի Մասիս գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի խողովակին. տուժածներ չկան:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում` գյուղապետարանի մոտակայքում, «BMW» մակնիշի 34 NT 596 (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին, ինչի հետեւանքով գազատար խողովակաշարը շրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի. տուժածներ չկան:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ խողովակաշարը հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից: