Առաջին լուսանկարները Լեւոն Արոնյանի հարսանիքից. տեսանյութ

Առաջին լուսանկարները Լեւոն Արոնյանի հարսանիքից. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքն է։ Օրվա երկրորդ կեսից Վարդանանց փողոցը մարդաշատ էր, բանն այն էր, որ այդ փողոցի շենքերից մեկում է բնակվում Արոնյանի հարսնացուն՝ Արիանա Կաոլին։ Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Մարդիկ հավաքվել էին «թամաշա» անելու հարսանեկան արարողությանը։ Մի քանի ժամ շարունակ սպասում էին՝ մինչ փեսացուն կբարձրանար վերեւ եւ հարսի հետ միասին դուրս կգար։ Երբ զույգը արդեն դուրս եկավ շենքից՝ հավաքված մարդիկ ծափահարեցին եւ վանկարկեցին «շնորհավոր»։



Նշենք, որ նորապսակների քավորը Սերժ Սարգսյանն է։ Հարսանեկան խնջույքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։ Հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։



Ֆոտոշարքը՝ Hraparak.am-ի