Գավառում ձյուն է տեղում․ տեսանյութ

Գավառում ձյուն է տեղում․ տեսանյութ

Այս պահին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում։ Նշենք, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրել էր, որ հոկտեմբերի 6-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա և արևոտ աշուն կվայելենք։



Ձյուն է տեղացել նաև Գորիս-Սիսիան եւ Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին։



ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան եւ Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել:



Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:



Հ․Գ․ Նշենք, որ երեկ էլ ձյուն է տեղացել Մեղրիում։



Տեսանյութը Գեղարքունիքի մարզպետի խոսնակ Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից։