Բակում գյուրզա են գտել

Բակում գյուրզա են գտել

Հոկտեմբերի 8-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի թիվ 26/44 տան բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: