Չարենցավանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

Չարենցավանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

Այսօր տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ոստիկանապետ Սամվել Տոնոյանը։ Նա երկարամյա ծառայող էր այս համակարգում, Չարենցավանի ոստիկանությունում, մինչ ոստիկանապետի պաշտոնին հասնելը, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Ոստիկանության լրատվական ծառայությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ Տոնոյանն աշխատանքից ազատվել է զբաղեցրած պաշտոնից «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով»։ Այսինքն՝ թոշակի է գնացել, կադրերի ռեզերվում էլ չի լինի։ Տոնոյանին այս պաշտոնում փոխարինել է Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանը։ Նրան էլ Սևանում փոխարինել է մինչ այս կադրերի ռեզերվում գտնվող Վիգեն Աղեկյանը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ